Թուրքիան կողմ է ադրբեջանական տարածքների ազատմանը. Էրդողան
Թուրքիան կողմ է ադրբեջանական տարածքների ազատմանը: Այս մասին հայտնում է Anadolu-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
Փոխանցվում է, որ Էրդողանն այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել իրենց երկրի խորհրդարանի աշնանային նստաշրջանի նիստի ընթացքում:
Նա նաև նշել է, որ անկախ նրանից, թե ում դեմ է դա ուղղված, Թուրքիան միշտ դեմ է հանդես գալիս ցանկացած ագրեսիայի: