Թուրք զինվորը սպանել է ծառայակցին, այնուհետև ինքնասպան եղել
Հաքքարիում երկու թուրք զինվորի վերադաս-ստորադաս լինելու հողի վրա ծագած վիճաբանությունն ավարտվել է արյունով:
Զինվորներից մեկը մյուսի կրծքին հարվածելով սպանել է ծառայակցին, որից հետո էլ հետևակային հրացանով ինքնասպան է եղել: Ընկերոջը սպանած զինվորը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա: