ԱՄՆ-ն և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են անվտանգության ոլորտում. Պսակի
ԱՄՆ-ն և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են անվտանգության ոլորտում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիի կատարած հայտարարությանը:
«Միացյալ Նահանգները և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են անվտանգության ոլորտում: Այս համագործակցության մեջ ուշադրություն է հատկացվում սահմանների անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, խաղաղապահ առաքելությանը»,-հայտարարել է Պսակին: