Թուրքիայի խորհրդարանը փակ դռների ետևում քննարկելու է Սիրիայում ռազմական գործողությունների հնարավորությունը
Թուրքիայի խորհրդարանի նիստի ժամանակ, որը պետք է անցկացվի փակ դռների ետևում, քննարկվելու է Սիրիայի հակամարտությունն ու ռազմական միջամտության հարցը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Այս հարցը քննարկվելու է փակ դռների ետևում»,-այս մասին հայտարարել է պատգամավորներից մեկը:
Փոխանցվում է, որ նրանք այս քայլին են ցանկանում գնալ, կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնչեցրած սպառնալիքների պատճառով: