Այսօր հայ գրող, բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան օրն է
Գևորգ Էմին, (Սեպտեմբեր 30, 1919 – Հունիս 11, 1998), հայ գրող, բանաստեղծ։ Ծնվել է Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ 1940 թվականին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ 1942-1944-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1949-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-1956 թվականներին՝ ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1951-1954 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-1972 թվականներին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։
Գևորգ Էմինի արձան
“Գևորգ Էմին, Իմ մասին”։ -Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով՝ աշխարհի բոլոր մարդկանց համար։