Հրապարակվել է Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդդիի առաջին հարսանեկան լուսանկարը (լուսանկար)
Շաբաթ օրը Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդդին պաշտոնապես ամուսնացել են:Հարսանեկան արարողությունը կայացել է Վենեցիայում,իսկ այսօր արդեն համացանցում հայտնվել է նրանց հարսանեկան առաջին լուսանկարը:Վաճառքի է հանվել HELLO! և People ամսագրերի հերթական համարը,որի առաջին էջում զույգի հարսանեկան լուսանկարներից է:
Իսկ մյուս լուսանկարները դեռևս չեն հայտնվել համացանցում: Հայտնի է,որ ամսագիրը 40 էջ նվիրել է զույգի կյանքի կարևոր իրադարձությունների լուսաբանմանը: