Իրանում մահապատժի են դատապարտել կնոջը, ով սպանել է իրեն բռնաբարել փորձող տղամարդուն
26-ամյա Ռեյհանեհ Ջաբարին իրանուհի է, ով մահապատժի է դատապարտվել իրեն բռնաբարել փորձող տղամարդուն սպանելու համար: Նա հրաժեշտ է տվել մորը՝ Շոուլ Պարավանին, և պատրաստվում է մահանալ: Մահապատիժը տեղի կիրականացվի երեքշաբթի առավոտյան Թեհրանում: Դատապարտյալի մայրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախքան բանտ հասնելը, որտեղ կիրականացվի աղջկան կախաղան հանելը, ուղեկցող պահակախմբի անդամներից մեկը Ռեյհանեքին բջջային հեռախոս է տրամադրել: Գրում է Rg.ru-ն:
«Իմ ձեռքերին արդեն ձեռնաշղթաներ են հագցրել և ես շուտով կհասնեմ դատավճիռի իրականացման վայր: Ցտեսություն թանկագին մայրիկ: Բոլոր իմ տառապանքները վաղն առավոտյան կավարտվեն: Ցավոք սրտի ես չեմ կարող կրճատել ձեր ցավը: Համբերատար եղե՛ք: Մենք հավատում ենք մահվանից հետո գոյություն ունեցող կյանքին: Կհանդիպենք հաջորդ աշխարհում և ես այլևս երբեք քեզ չեմ թողնի, քանի որ քեզանից հեռու ապրելն ամենաբարդն է աշխարհում», - ասել է իրանուհին մոր հետ ունեցած հեռախոոսազրույցի ընթացքում:
Ի պատասխան մոր բանտ կատարած զանգին, թե ինչ կարող է անել դստերը փրկելու համար, աշխատակիցները հայտնել էին, որ նա կարող է ուղղակի երեքշաբթի վերցնել դստեր դին:
Ապրիլ ամսին դատավճիռի իրականացումը հետաձգվել էր միջազգային միջնորդությամբ, որն ավելի քան 200 հազար ստորագրություն էր հավաքել: Սակայն դատավճիռի իրականացման մասին լուրերը բարձարաձայնվեցին հենց այն ժամանակ, երբ Իրանի նախագահը ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տրիբունայից՝ փորձելով ներկայացնել ռեժիմի «մեղմ դեմքը»: Միջազգային հանարության բոլոր փորձերը դատավճիռը փոխելու կապակցությամբ ապարդյուն էին: