Իրանը մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակներում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի առաջին քարտուղար Ջավադ Սաֆաեին մեղադրել է Իսրայելին իսլամաֆոբիայի, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենք՝ այդ թվում նաև միջուկային զենք արտադրելու և պահպանելու մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Նման կերպ իրանցի դիվանագետը մեկնաբանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տրիբունայից Իսրայելի վարչապետ Բենիամիին Նեթանյահուի ելույթը:
Դիվանագետի խոսքով՝ Նեթանյահուն շտապել էր Գլխավոր ասամբլեա, որպեսզի «առանց հաջողության հասնելու որևէ հույսի կոչ աներ նոր պատերազմ սկսել իսլամական աշխարհի և իսլամական քաղաքակրթության դեմ՝ առանց որևէ լուրջ հիմքի նրանց կապելով «Իսլամական պետություն» խմբավորման հետ և իրանաֆոբիա և իսլամաֆոբիա պրոպագանդաներ»: