«Վեցնյակի» հետ համաձայնության կարելի է հասնել մինչև տարեվերջ. Իրանի նախագահ
Իրանի և «Վեցնյակի» միջև համաձայնությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարող է իրականացվել մինչև տարեվերջ: Այս մասին «Россия 24» հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք լուրջ մտադրություն ունենք հասնել համաձայնության: Եթե հակառակ կողմը նույնքան վճռական է տրամադրված, ապա մենք համաձայնության կգանք» , - ասել է նա:
Գրում է ИТАР-ТАСС-ը: