Թուրքիան տանկեր է տեղափոխել Սիրիայի հետ սահմանի մոտ
Թուրքիան տանկեր է տեղափոխել Սիրիայի հետ սահմանի մոտ՝ սիրիական սահմանային Կոբանի քաղաքից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների կողմից արձակած մի քանի ռումբեր էին հայտնվել: Թուրքիայի իշխանությունները ընդգծել էին, որ սահմանային տարածքում գրեթե 15 տանկեր են տեղավորվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 1,5 միլիոնի: Նրանցից գրեթե միայն 300 հազարն է բնակվում իշխանությունների կողմից կազմակերպված ճամբարներում: