Թուրքիայի նախագահը քննադատել է նոր iPhone 6-ը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել նոր iPhone 6-ը: Էրդողանը կարծիք է հայտնել, որ սմարթֆոնը գրեթե ոչնչով չի տարբերվում նախկին մոդելից: Գրում է Lenta.ru-ն:
Էրդողանը պատմել է, որ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում քաղաքում առկա «Apple»-ի խանութների մոտ հսկայական հերթեր է նկատել:
Յուրաքանչյուր տարի այդ բրենդը նոր մոդել է ստեղծում: Սակայն իրականում iPhone 6-ն առանձնապես չի տարբերվում նախորդից, որը վաճառքում հայտնվել էր անցյալ տարի:
Էրդողանը հայտնի է սոցիալական ցանցերի և բջջային ծառայությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով: 2014թ. մարտին Թուրքիայի իշխանությունները արգելափակել էին Twitter և YouTube կայքերը: