Մենք թույլ չենք տա, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն որոշի մոլորակի ճակատագիրը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատական հայտարարությունն է արել ՄԱԿ-ի վերաբերյալ: Այս մասին հայտնում է TRT-ը:
Ստամբուլում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Էրդողանը կտրուկ հայտարարություն է արել և հայտնել է, որ Եգիպտոսի նախագահին, ով իր պաշտոնին հասել է հեղափոխության շնորհիվ` խոսք է տրամադրվել ՄԱԿ-ում:
«Թուրքիան երկար ժամանակ շարունակ այս պատերազմում միայնակ է պայքարել: Միջազգային հանրությունը զարմացավ, երբ առաջացավ «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորումը»,-հայտարարել է Էրդողանը: