Իրանի մաքսային վարչության ղեկավարը կայցելի Բաքու
Սեպտեմբերի 29-ին Իրանի մաքսային վարչության ղեկավար Մասուդ Քարբասիանը կժամանի Բաքու: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այցի նախօրեին Քարբասիանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Նա նշել է, որ այցի շրջանակներում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկելու է իրավիճակը սահմանային անցակետերում, մաքսային մարմինների դերը երկու երկրների միջև` ապրանքաշրջանառության բարձրացման գործում, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները: