Թուրքիան և Ադրբեջանը միացնում են Արևելքն ու Արևմուտքը
Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում ստեղծում են համատեղ ծրագիր՝ էներգետիկ միջանցք ստեղծելով Արևելքը և Արևմուտքի միջև: Այս մասին հայտնում է TRT Haber-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
Նրա խոսքով` դրա վառ օրինակն է հանդիսանում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղը:
Բացի այդ, Էրդողանը նշել է, որ TANAP նախագիծը, որը գտնվում է իրականացման գործընթացում նույնպես առանձնահատուկ նշանակություն ունի աշխարհի էներգետիկ անվտանգության համար: