Ես չեմ հասկանում,թե ինչու են մարդիկ բողոքում iPhone 6 սմարթֆոնից.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է,որ չի հասկանում ինչու են նոր iPhone 6-ից օգտվողները բողոքում սմարթֆոնից:Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Նա նաև հավելել է,որ Նյու Յորքում գտնվելու ընթացքում,որտեղ ՄԱԿ-ի ասամբլեային է մասնակցել, նա այցելել է Apple-ի խոշոր խանութ-սրահները:
«Այդ ֆիրման ամեն տարի ստեղծում է նոր մոդել: Բայց iPhone 6-ը այնքան էլ չի տարբերվում նախորդից», - ասել է Էրդողանը:
Նրա խոսքով,մարդիկ գնում են ոչ թե հեռախոսը,այլ ապրանքանիշը: