ՍԴ-ի որոշումը կապացուցի՝ այն ծառայում է երկրին, թե իշխանություններին. Արմեն Մարտիրոսյան
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ, ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ փաստեց, որ այսօր դիմելու են ՍԴ:
-Ի՞նչ ակնկալիքներ կան ՍԴ-ի հետ կապված:
-Եթե Սահմանադրական դատարանը իսկապես ծառայում է պետությանը և ժողովրդին և ոչ իշխանություններին, ապա ինքը ճիշտ որոշում կընդունի, իսկ եթե ոչ, ապա կունենանք հերթական որոշումը, որը հասարակության կողմից չի ընդունվի:
-Ըստ Ձեզ՝ այն ծառայում է երկրին, թե՞ իշխանություններին:
-Դա արդեն իրենց ապացուցելու խնդիրն է. իմ ասելու խնդիրը չէ:
Հովհաննես Սահակյանի արտահայտած այն տեսակետի համաձայն, թե Րաֆֆի Հովհաննիսյանը միտինգ է անում, քանի որ այլ զբազմունք չունի, Մարտիրոսյանը պատասխանեց.
-Ես կարծում եմ նմանատիպ արտահայտությունները չեն սազում իմ գործընկերոջը, և ինքն ավելի լուրջ միտք կարող էր հայտնել: