Էկրանի թագուհի Բրիջիտ Բարդոն 80 տարեկան է (լուսանկարներ)
Բրիջիտ Բարդոն ծնվ. սեպտեմբերի 28, 1934թ.- ֆրանսիացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։
Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1952 թվականին։ Միջազգային ճանաչում է ստացել «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։
1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։
1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թթ բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, արվամոլության և միջռասայական խառնամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։