Թուրքական իշխանությունները չեն բացառում, որ իրենց երկիրը կարող է զորքեր ուղարկել Սիրիա
Թուրքական իշխանությունները չեն բացառում, որ իրենց երկիրը կարող է զորքեր ուղարկել Սիրիա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահը: «Տրամաբանությունը, որով Թուրքիան այժմ ռազմական կեցվածք չի որդեգրել, ճիշտ չէ:
Պարտականությունները պետք է բաժանվեն տարբեր երկրների միջև և Թուրքիան կանի այն, ինչ իրեն բաժին կհասնի»,-ասել է էրդողանը: Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը:
Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին:
Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: