Հայտնի «Օձի պորտը» Լոռվա Արդվի գյուղի տարածքում
Հայտնի «Օձի պորտը» Լոռվա Արդվի գյուղի տարածքում է: Աղբյուրի պատմությունը կապված է դարերի խորքից եկող մի ավանդազրույցի հետ, որի մասին հպարտությամբ պատմում են տեղացիները:
Ասում են՝ մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչում: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին: Յոթ աշակերտ գնում ու չեն վերադառնում:
Օձնեցին ինքն է գնում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր բխի, իսկ ինքդ քար դարձիր»:
Այդպես էլ լինում է: Օձի պորտից հոսող ջուրը ոսկի ու արծաթ է պարունակում: Ջրի բուժիչ հատկություններից խոսելն իսկ ավելորդ է:
Հայե՛ր, գիտե՞ք, որ. Ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/258831087575599/photos/a.258944524230922.1073741827.258831087575599/338096219649085/?type=1&permPage=1