Միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները հակասական են. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ռուս լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակասական են: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Առայժմ մեր դիրքորոշումները հեռու են միմյանցից» , - ասել է Զարիֆը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով են հեռու Իրանը և «Վեցնյակը» համաձայնագրի ընդունումից, Զարիֆը ասել է՝ «Միևնույն ժամանակ ամեն ինչ շատ հեռու և շատ մոտ է՝ կախված նրանից՝ ինչպես դիտարկել հարցը և օրվա որ ժամանակահատվածում դա անել» , - կատակել է նա: