Ադրբեջանում տղամարդը դաժանաբար սպանել է իր կնոջը ժպտալու համար
Ադրբեջանում տղամարդը դաժանաբար սպանել է իր կնոջը ժպտալու համար: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ եկել է տուն և դաժան ծեծի է ենթարկել իր կնոջը: Պատճառը եղել է այն, որ իրբրև կինը ժպտացել է հարևանի ամուսնուն տեսնելով:
Փոխանցվում է, որ 41-ամյա կնոջը հոսպիտալացրել էին, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել կնոջ կյանքը: Նրանք ունեցել են 5 երեխա, որոնցից ամենափոքր եղել է 16 տարեկան: