Մամեդյարովը ՄԱԿ-ի ԳԱ նիստում անդրադարձել է ԼՂ-ի խնդրին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստում և անդրադարձել է ԼՂ խնդրին: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ Մամեդյարովն իր ելույթում մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի տարածքի ավելի քան 20 տոկոսն օկուպացնելու» մեջ:
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ մեկ այլ պետության տարածքների «օկուպացնելը» ելք չէ, իսկ ստատուս քվոյի պահպանելը մեծ սխալ է: Ադրբեջանը երբեք չի զիջի՝ իր տարածքային ամբողջականությունը և օկուպացման արդյունքում իր քաղաքացիների իրավունքների խախտումը: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միանշանակ աջակցելը կարևոր գործոն է, որը Հայաստանին բացատրում է ստատուս քվոյի անընդունելիությունը:
Աշխարհը պետք է հրաժարվի երկակի ստանդարտներից, հակառակ դեպքում նման մոտեցումը կարող է մեզ վերադարձնել անցած դարի մութ ժամանակներին: Պատժամիոցներ պետք է կիրառվեն՝ Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրագործած և մարդկության հանդեպ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ»: