Էրդողանը փոխում է Սահմանադրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխում է Սահմանադրությունը, քանի որ այն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և վաղ թե ուշ այն հարկավոր կլիներ փոխել: Այս մասին հայտնում է թուրքական "Anadolu" գործակալությունը:
Փոխանցվում է, որ ավելի վաղ այսպիսի առաջարկով հանդես էր եկել Արդարարդատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«Չնայած նրան, որ գործող Սահամանադրությունում կատարվել էր ավելի քան 100 փոփոխություն կառավարությունը այդպես էլ չկարողացավ այն դարձնել ավելի ժողովրդավար»,-հայտարարել էր Բոզդաղը: