Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սիրիայի օդային տարածքը մասամբ փակելու անհրաժեշտության մասին: Նա ասել է, որ այս ամենն իրականացնում է երկրի որոշ շրջանների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Այս մասին գրում է Itar-Tass-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվական միջոցներին: Էրդողանի խոսքով' այս հարցն արդեն քննարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:
Թուրքիայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել ինչպես «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման, այնպես էլ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ: