Նրանք մեր աչքի առաջ սպանում էին երեխաներին. փախստականները` ԻՊ-ի վայրագությունների մասին
Թուրքիայի հարավ-հյուսիսում տեղակայված Սիրիայից ժամանած փախստականները պատվել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների վայրագությունների մասին: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Փախստականները հայտնել են, որ զինյալները նույնիսկ չեն խղճացել երեխաներին:
«Ջիհադները ներխուժել էին մեջ գյուղ: Գյուղի բնակիչները վախից փախուստի էին դիմում: Ի՞նչ էին արել նրանց երեխաները, նրանք մեր աչքի առաջ սպանում էին երեխաներին»,-հայտնել է փախստականներից մեկը:
«Նրանք գողացել էին մեր անասուններին: Մենք ամեն ինչ թողեցինք՝ մեր տունը, մեր ֆերման: Նրանք այրեցին մեր տունը, վիրավորեցին մեր երեխաներին: Նրանք միայն չարիք են տարածում»,-հայտնել էր մեկ այլ փախստական: