Իրանի նախագահը կոչ է արել Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարգավորել ներքին ուժերով
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին համարում է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը, այդ թվում նաև ահաբեկչական վտանգը, կարելի է կարգավորել բացառապես ներքին ուժերով: Գրում է Russian.rt.com-ը:
«Տարածաշրջանում ծագած ճգնաժամի ճիշտ կարգավորումը պետք է իրականացվի ներքին, այլ ոչ թե արտաքին ուժերի միջոցով», - հայտարարել է Ռուհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում:
Ռուհանիի խոսքով՝ ծայրահեղականության առաջացմանն աջակցած երկրներն այժմ ահաբեկչության հակազդման մեջ պարտություն են կրում:
Նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր դերակատարում են ունեցել ահաբեկչության ֆինանսավորման գործում ընդունել իրենց սխալները և ներողություն խնդրել: