Ի՞նչ նպատակ է հետապնդում Ժիրինովսկու այցը Բաքու
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջիկա ժամերին կժամանի Ադրբեջան: Այս մասին տեղեկությունը հաղորդել են Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատնից:
Դեռևս չեն հայտնել, թե այցի շրջանակներում ինչ հարցեր կքննարկվեն և արդյո՞ք այն կկրի քաղաքական բնույթ:
Սակայն, որոշ լրատվական կայքեր հայտնում են, որ Ժիրինովսկին չեղյալ է հայտարարել իր այցը դեպի Բաքու, որը կապված քաղաքական որոշակի խնդիրների հետ: Ըստ դեսպանի` Ժիրինովսկին Բաքու պետք է ժամաներ խորհրդարանի հրավերի շրջանակներում: