Բաքվի՝ ԵԱՀԿ գրասենյակում տարաձայնություններն ավարտվել են
Ադրբեջանի կառավարության և Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի միջև ստորագրվել է փոխըմռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբերտո Զանիերի միջև:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակները հստակեցնելու և Բաքվի գրասենյակի պահանջները հստակ իրականացնելու հարցերը: Ադրբեջանի ԱԳ նախարարը Զանիերի հետ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: