Ադրբեջանը ուժեղացնելու զորքերի շփման գծում անվտանգության միջոցները. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի կարգադրություն է ստորագրել՝ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծում անվտանգության միջոցների մասին: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ այս կարգադրության շրջանակներում պետք է ձևավորվի՝ բնակավայրերի բնակիչներից պարեկային ջոկատներ:
Նշվում է, որ բացի այդ նախարարների կաբինետին հանձնարարվել է նաև մեկ ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացնել՝ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունների տարածման համար պատասխանատվության ուժեղացման համար: