Օբաման նախ պետք է իմանա Ադրբեջանի օրենքները. իշխող կուսակցություն
Նախքան Ադրբեջանին քննադատելը Բարաք Օբաման կամ նրա օգնականները պետք է ծանոթանան ադրբեջանական օրենքներին, հասարակական կազմակերպությունների համար նախատեսված օրենքները և կարգավորումները:
Բացի այդ, ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ կա ՀԿ-ների հասարակական ֆինանսավորում: Կարևորելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարևորագույն ելույթը, այս ամենին անդրադարձել է «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Սիյավուշ Նովրուզովը:
Ըստ նրա` այդ հարցը պետք է իրականացվի թափանցիկ ֆինանսավորմամբ և գործունեությամբ: Նա նաև հավելել է, որ Օբաման իրավունք չունի նման կերպ արտահայտվել Ադրբեջանում գտնվող ՀԿ-ների վերաբերյալ, քանի որ այդ ՀԿ-ները ֆինանսավորումներ ստանում են նաև դրսից և իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները: