Ադրբեջանը երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը «Եվրոպական խաղեր 2015»-ին
Առաջին անգամ Բաքվում անցկացվող «Եվրոպական խաղեր 2015»-ի շրջանակներում Ադրբեջանը պետական մակարդակով պատրաստ է ապահովել հայ մարզիկների անվտանգությունը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռահիմովը: «Մենք բոլորին հրավիրել ենք, որպեսզի մասնակցեն Եվրոպական խաղեր 2015-ին:
Նախարարը կարծիք է հայտնել, որ հիմնվելով հայկական մամուլում իրականացված հրապարակումներին, կարծում են, որ հայկական կողմը կմասնակցի խաղերին:
Մենք պետական մակարդակով անվտանգության երաշխիքներ են տալիս «Եվրոպական խաղեր 2015»-ի մասնակիցների համար»,-ասել է նախարարը: