Ադրբեջանի բանակում զինվոր է մահացել
Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայող, 1996-ին ծնված Սադիգով Փարվիզ Վիդադի օղլուն սեպտեմբերի 23-ին տեղափոխվել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ ինֆեկցիոն հիվանդության՝ հեմոռագիկ վասկուլիտի ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությանը:
Փոխանցվում է, որ բժիշկները չեն կարողացել փրկել զինծառայողի կյանքը։
Նշվում է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ռազմական դատախազությունը հետաքննություն է վարում։