Թուրքիան իր տարածքից արտաքսել է ավելի քան 1000 գրոհային
Թուրքիան հակաահաբեկչական պայքարի շրջանականերում իր տարածքից արտաքսել է 75 երկրի ավելի քան 1000 գրոհային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե ԱՄՆ-ն Թուրքիայից ակնկալում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ակտիվացում:
Ի պատասխան դրա՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ինքնուրույն որոշում կկայացնի «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության դեմ պայքարի ձևի հարցում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ իրենք շատ են տուժել գրոհայինների իրականացրած գործողություններից: