Գերմանիան մեղադրել է Թուրքիային միջուկային զենքի օգտագործման մեջ. Die Welt
Գերմանական հետախուզությունը մեղադրել է Թուրքիային միջուկային զենքի օգտագործման մեջ: Այս մասին գրում է Газета.ru-ն՝ հղում անելով Die Welt-ին:
Die Welt հրատարակչության հաղորդած տվյալներով՝ Թուրքիան գաղտնիորեն միջուկային զենք է կիրառում, սակայն, այդուամենայնիվ, գերմանական հետախուզությունն ունի ապացույցներ:
Բացի այդ՝ հայտնի է, որ Թուրքիան որպես ռազմավարական մոդել կիրառում է Իրանի միջուկային ծրագիրը: Հետախուզության տվյալների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս 2010 թ.-ին ուրանի հարստացման համար միջոցների ստեղծման հրաման է արձակել: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ: