Թուրքիայի դպրոցներում թույլատրել են մուսուլմանական գլխաշոր կրել
Թուրքիայի դպրոցներում թույլատրել են մուսուլմանական գլխաշոր կրել:
Այս մասին հայտնել է The Daily Sabah-ը: Խոսքը գնում է կրթական համակարգերի միայն ավագ դասարանների մասին:
Մասնավոր և կրոնական դպրոցներում դասընթացները կարող են շարունակվել ներքին կարգ ու կանոնի համաձայն:
Փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ին որոշվել է փոփոխել կրթության մասին օրենքը, որը մասնավորապես վերաբերում է ուսուցիչների և աշակերտների արտաին տեսքին: