Գերմանացի պատգամավորը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»` Ղարաբաղ կատարած այցի պատճառով
Ադրբեջանը Գերմանիայի Բունդեսթագի պագամավոր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Մանֆրենդ Գրունդին գրանցել է «սև ցուցակում»,-այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Հիքմեթ Հաջիևը:
Ըստ նրա՝ Գրունդը վերջերս չթույլատրված այց է կատարել Բաքվի «օկուպացված» տարածքներ և հանդիպել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Ըստ ադրբեջանական աղբյուրների` դեսպանը անհարգալից վերաբերմունք է ցույց տվել Ադրբեջանի օրենսդիր մարմնին:
Ըստ ԱԳ նախարարի խոսքի՝ բոլոր նրանք ովքեր կայցելեն Լեռնային Ղարաբաղ, ավտոմատ կերպով կգրանցվեն «սև ցուցակում»: Այս հարցի կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ հայտարարել է,որ քայլեր կձեռնարկի այս հարցին լուծում տալու համար: