Այսօր իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի ծննդյան օրն է (տեսանյութ)
ՄշակույթԽուլիո Իգլեսիաս (իսպ.՝ Julio José Iglesias de la Cueva, 1943 թվականի սեպտեմբերի 23, Մադրիդ), իսպանացի երգիչ, վաճառել է ավելի քան 300 միլիոն սկավառակ և դարձել է իսպանալեզու ամենահաջողակ կատարողն ամբողջ աշխարհում։ Երգերի մեծամասնությունը ձայնագրել է իսպաներեն, հետո անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Մասնակցել է Եվրատեսիլին, նաև ստացել է «Գրեմմի» մրցանակ։ Ապրում է Մադրիդում, պարբերաբար մեկնում է Մայամի։ Նրա երեխաներից ամենահայտնին Էնրիկե Իգլեսիասն է։
Խուլիո Իգլեսիասը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 23-ին Մադրիդում, հայտնի գինեկոլոգ Խուլիո Իգլեսիաս Պուգայի ընտանիքում։ 16 տարեկանից ֆուտբոլ է խաղացել Ռեալ Մադրիդ խմբում։ 1963 թվականի սեպտեմբերի 22-ին նա ավտովթարի է ենթարկվել և կյանքի հաջորդ 2 տարիներն անցկացրել է հիվանդանոցում։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո ուղևորվել է Անգլիա, որպեսզի անգլերեն սովորի։ Սովորել է Լոնդոնում, հետո Քեմբրիջում: Ունի 8 երեխա։