Թուրք նախարարներին քարկոծել են
Թուրքիայի Շանլըուրֆայի նահանգում վրդովված ամբոխը քարկոծել է Թուրքիայի ՆԳ նախարար Էֆկան Ալային, փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշային գյուղատնտեսության և անասնապահության նախարար Մեհմեդ Մեհդի Էկերին կապված նոր փախստականների հետ, որոնք Սիրիայից փախուստի են դիմել դեպի Թուրքիա: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ զայրացած ամբոխը վրդովված է կառավարության վարած քաղաքականությամբ՝ ԻՊ-ի և փախստականների հանդեպ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում Սիրիայից փախած քրդերի թիվը հասել է 100 հազարի: