Ադրբեջանը Մեծ Բրիտանիային առաջարկում է միջպետական հանձնաժողով ստեղծել
Ադրբեջանը Մեծ Բրիտանիային առաջարկում է միջպետական հանձնաժողով ստեղծել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը՝ Մեծ Բրիտանիայի առևտրի և ներդրումների նախարար Յեն Լիվինգսթոնի հետ հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ Յեն Լիվինգսթոնը, իր հերթին, աջակցել է Շահին Մուստաֆաևի՝ միջպետական հանձնաժողով ստեղծելու առաջարկին: