Ադրբեջան-Թուրքիա ՌՕ ուժերի համատեղ զորավարժությունները շարունակվում են
Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕ ուժերի օդաչուները ստուգել են համատեղ գործողությունների անցկացման մարտական համաձայնեցման հնարավորությունները: Այս մասին հայտնում է Sia.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությանը:
Փոխանցվում է, որ երկու երկրների ՌՕ ուժերի օդաչուները՝ թռիչքային գոտուն, ռազմական օդանավակայանին, երթուղու աերոնավիգացիոն իրավիճակին, պահեստային օդանավակայաննների պայմաններին ծանոթանալու նպատակով թռիչքներ են իրականացրել երկտեղանոց ուսումնա-մարտական Миг-29 կործանիչներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները: