Թուրքիայում Սիրիայից փախած քրդերի թիվը հասել է 100 հազարի
Թուրքիայում Սիրիայից փախած քրդերի թիվը հասել է 100 հազարի: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Սիրիայի քրդերը փախել են Թուրքիա՝ «Իսլամական պետություն» խմբավորման և Սիրիայի «Դեմոկրատական միություն կուսակցության» ներկայացուցիչների մի քանի օր շարունակվող զինված բախումների պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի սահմանը հատել է 70 հազար քուրդ: