Ադրբեջանը երախտապարտ է Թուրքիային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշմանն աջակցելու համար. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշմանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ փոփոխություններ մտցնել ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված իր դիրքորոշման մեջ:
«Թուրքիան միշտ արդարացի դիրքորշում է ցուցադրել, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Բնականաբար այդ նորմերի ու սկզբունքների շրջանակներում հակամարտության կարգավորումը խաղաղություն ու լայն համագործակցություն կբերի տարծաշրջանին: Այդ համագործակցությունը առկա է, սակայն Հայաստանի «օկուպացիոն» քաղաքականության հետևանքով նա մեկուսացվել է այդ համագործակցությունից: Այսօր առանց Հայաստանի մասնակցության իրագործվում են այնպիսի նախագծեր, ինչպես օրինակ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի, Հարավկովկասյան գազատարի և այլ նախաձեռնությունների հետ կապված»,- հայտարարել է Ալիևը: