Թուրքիան դիվանագիտական հաղթանակ գրանցեց ԻՊ-ի նկատմամբ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի դիվանագիտական հաղթանակն է համարում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից գերեվարված Մոսուլի թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցների ազատումը: Համապատասխան հայտարարությամբ Էրդողանը հանդես եկել է Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին մեկնելիս առաջ: Գրում է Vestikavkaza.ru-ն:
Թուրքիայի նախագահը պատմել է, որ թուրք քաղաքացիների ազատազրկման օպերացիան «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում բարեհաջող կերպով իրականացվել է Ազգային հետախուզական կազմակերպության կողմից:
Էրդողանի խոսքով՝ այդպիսով Թուրքիան ցուցադրեց իր ուժը: