Այսօր իտալացի երգիչ Անդրեա Բոչելլիի ծննդյան օրն է (տեսանյութ)
ՄշակույթԱնդրեա Բոչելլին ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22 Իտալիայի Տոսկան մարզի Պիզա քաղաքում, թույլ տեսողությամբ։ Բոչելլին 12 տարեկան հասակում ֆուտբոլային պատահարի պատճառով կուրանում է։ Ավելի ուշ նա ավարտում է իրավաբանական դպրոցը և սկսում լուրջ զբաղվել երգեցողությամբ։ Անդրեա Բոչելլին ձայնագրել է 13 ալբոմ, որոնցից երկուսը կլասիկ ու փոփ ժանրերում, երկու հիթային և ութ օպերային ալբոմներ, որոնք վաճառվել են աշխարհում շուրջ 70 միլիոն օրինակով։ Բոչելլին փաստորեն խոշորագույն ներկայացուցիչ է դասական երաժշտության մեջ։ Այդ է վկայում հենց նրա ալբոմների այդքան շատ վաճառքը։
1998թ. Բոչելլին People Magazine-ում ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը։ 1999թ. «Գրեմմի» մրցանակաբաշխությունում «Լավագույն Նոր Արտիստ» (Best New Artist) անվանակարգում գնահատվել է երկրորդ անգամ, որտեղ ներկայացվել էր դասական երաժշտության կատեգորիայում։ Անիմացիոն «Կախարդական սուրը» ֆիլմի համար Բոչելլի Սելին Դիոնի հետ համատեղ "The Prayer" դուետը ստացել է Ոսկե գլոբուս, որպես լավագույն օրիգինալ երգ, նույն կատեգորիայում գնահատվել է նաև Academy Award մրցանակաբաշխությանը։ Sacred Arias ալբոմի համար Անդրեա Բոչելլին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվեց 5 միլլիոն օրինակով, դառնալով դասական ժանրի մենակատար երգչի ամենամեծ վաճառքն ունեցող ալբոմ։
1997-ի փոփ ալբոմը, որը կոչվում էր Romanza, վաճառվել է ամբողջ աշխարհում շուրջ 20 միլլիոն օրինակով, դարձնելով Բոչելլիի ալբոմը աշխարհում ամենամեծ վաճառքն ունեցող իտալացի երգչի ալբոմ։
Այս ալբոմը Կանադայում, ինչպես նաև Եվրոպայում ու Լատինական Ամերիկայում դարձել է ամենաշատ վաճառվող օտարազգի երգչի ալբոմ։ Ալբոմի առաջին սինգլը' Time to Say Goodbye" վաճառվել է Գերմանիայում 3 միլլիոն օրինակով, և 12 միլլիոն օրինակով ամբողջ աշխարհում, դառնալով բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքն ունեցող սինգլ։
2012 թվականի ապրիլ ամսին Անդրեա Բոչելլին այցելել է Հայաստան և բացօթյա համերգ տվել Երևանում։