Ադրբեջանը Եվրոպայի մի մասն է. ՈւԵՖԱ-ի նախագահ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կիսվել է իր կարծիքով` ՈւԵՖԱ գործադիր կոմիտեի ընտրությամբ, որոնք Բաքուն մտցրել են «ԵՎՐՈ 2020»-ի տերերի կազմի մեջ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Ադրբեջանը Եվրոպայի և ՈւԵՖԱ-ի մի մասն է: Ես չեմ հասկանում պատճառները, թե ինչու նրանք չեն կարող մասնակցել խաղերին: Ավելի ես դժգոհ եմ, որ փոքրիկ երկրները չեն կարողացել պատրաստել լավ առաջարկներ»,-ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը:
Փոխանցվում է նաև, որ ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցնի ոչ թե մեկ կամ մի քանի քաղաքներում, այլ 13-ում․ դրանք են՝ Լոնդոնը (Անգլիա), Բաքուն (Ադրբեջան), Բրյուսելը (Բելգիա), Կոպենհագենը (Դանիա), Մյունխենը (Գերմանիա), Բուդապեշտը (Հունգարիա), Հռոմ (Իտալիա), Ամստերդամը (Նիդերլանդներ), Դուբլինը (Իռլանդիայի Հանրապետություն), Բուդապեշտը (Ռումինիա), Սանկտ-Պետերբուրգը (Ռուսաստան), Գլազգոն (Շոտլանդիա), Բիլբաոն (Իսպանիա):