Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ՌՕ ուժերի համատեղ զորավարժությունները
Շարունակվել են Ադրբեջանի և Թուրքիայի Ռազմաօդային ուժերի համատեղ տակտիկական զինավարժությունները: Այս մասին հայտնում է Sia.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությանը:
Փոխանցվում է, որ երկու երկրների կարգավորել ՌՕ ուժերի համատեղ գործողությունների պլանավորման, համատեղ գործողությունների ուսումնասիրման և գործողությունների անցկացման մարտական համաձայնեցման հնարավորությունների խնդիրները:
Նշվում է, որ ավիացիայի միջոցների մասնակցությամբ համատեղ զինավարժությունների հաջորդ փուլը մեկնարկում է սեպտեմբերի 22-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 3-ը: