Թուրքիան բոլոր հարցերում համերաշխ կլինի Ադրբեջանի հետ.Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Twitter-յան իր միկրոբլոգում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումը: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ Դավութօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի վարչապետի պաշտոնում նա իր առաջին արտասահմանյան այցերը կատարել է եղբայրական Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան:
«Իմ թանկագին ընկեր Իլհամ Ալիևի հետ քննարկեցինք երկու եղբայրական երկրների միջև կապերի հետագա զարգացումը»,- գրել է Դավութօղլուն: