Իրանի և վեցնյակի միջև բանակցությունները ընթանում են գաղտնի պայմաններում
Իրանն ու միջազգային միջնորդների վեցնյակը շարունակում է աշխատանքը տարբեր ձևաչափերով՝ բարձրացնելով դրանց գաղտնիության մակարդակը: Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ աշխատանքը շարունակվում է տարձեր ձևաչափերով, այդ թվում՝ երկկողմ հիմքի վրա:
Նշվել է նաև, որ ընդլայնված նիստ այսօր չի նախատեսվում: Համաձայն 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ գործողությունների ծրագրի՝ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան,
ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Թեհրանը համաձայնության էին եկել մինչև հուլիսի 20-ը երկարաձգել Իրանի հետ համաձայնության հասնելու ժամկետը: Ավելի ուշ այդ ժամկետը կրկին երկարաձգվել էր, այս անգամ՝ մինչև նոյեմբերի 24-ին: