Դավութօղլուն հրատապ հեռացել է Բաքվից (լուսանկարներ)
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրատապ կերպով հեռացել է Բաքվից, որպեսզի Անկարայում հանդիպի թուրք դիվանագետների և Իրաքում իսլամական գերությունից ազատված ընտանիքների հետ: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, թուրք դիվանագետների իրականացրած գործողությունների արդյունքում Իրաքի Մոսուլի քաղաքից գերությունից ազատվել է 49 պատանդ, որոնց վիճակները նախնական դրությամբ գնահատվում է բավարար:
Պատանդներին ազատագրումից անմիջապես հետո վերադարձրել են Թուրքիա: Պատանդներին ազատ արձակելու համար ոչ մի փրկագին չի վճարվել: Այս կապակցությամբ Դավութօղլուն իր շնորհակալական խոսքն է հայտնել թուրք դիվանագետներին: Հատկանշական է այն փաստը, որ Դավութօղլուն Ադրբեջանում կիսատ է թողել իր այցը, որի շրջանակներում ընդգրկված է մի շարք հանդիպումներ: