Միլլի Մեջլիսի փոխնախագահը` Ադրբեջան-Թուրքիայի ռազմական զորավարժությունների մասին
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական զորավարժությունները որևէ մեկին վախեցնելու նպատակ չեն հետապնդում: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովային:
«Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմական զորավարժություններն անցկացվում են ոչ թե որևէ մեկին վախեցնելու, այլ ուժեղ լինելու համար»,-հայտարարել է Մուրադովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Ռազմաօդային Ուժերի մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: